23 / Սեպտեմբեր / 2021 : 19-25

Ողբերգությունը չպետք է կրկնվի, Մոսկվան դրա համար կներդնի բոլոր ջանքերը․ Պուտին

Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունը չպետք է կրկնվի. Մոսկվան դրա համար կներդնի բոլոր ջանքերը: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է riafan.ru-ն:

«Նյուրնբերգի դատավարությունները. Պաշարված Լենինգրադի ճակատագիրը և դերը» համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում պետության ղեկավարը շեշտել է, որ ռուսների պարտականությունն է հիշել իրենց նախնիների մեծ սխրանքը և անցյալի դասերը, որոնք պահանջում են զգոնություն և պայքար ծայրահեղականության և այլատյացության ցանկացած դրսևորումների դեմ:

«Մենք միշտ կհարգենք պաշարված, բայց չնվաճված Լենինգրադի բնակիչների տոկունությունը, կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Նյուրնբերգի դատարանի եզրակացությունները չմոռացվեն, և Երկրորդ համաշխարհային պատերազմի ողբերգությունը երբեք չկրկնվի», - ասել է Պուտինը:
Դիտվել է 16890անգամ
Վերջին լուրեր