Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Սեպտեմբեր / 2021 : 09-52

Քարվաճառում ադրբեջանցի տղամարդը և 11-ամյա տղան մահացել են ականի պայթյունից

Հայտնաբերվել են 2 ամիս առաջ անհետացած Դաշկեսանի շրջանի երկու բնակչի մարմինները. պարզվել է` նրանք պայթել են ականի վրա: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամջոցները:

Նշվում է, Ալյանչալի գյուղի բնակիչները՝ 21-ամյա Ուլֆաթ Ռուստամովը և 11-ամյա Իսմեթ Բայրամովը, հուլիսի 30-ին մեկնել են կորած ձին փնտրելու և այլևս չեն վերադարձել:

Նրանց մարմինները հայտնաբերվել են Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի շրջանի մոտ: Պարզվել է, որ նրանք պայթել են ականի վրա:
Դիտվել է 8041անգամ
Վերջին լուրեր