27 / Սեպտեմբեր / 2021 : 11-47
                
                    
                        Ուղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        2020 թվական, սեպտեմբերի 27, ժամը 07։10. տեղի ունեցավ հայ ազգի համար ամենասարսափելին՝ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։
Առաջին իսկ պահից պարզ էր, սա հերթական արցախա-ադրբեջանական սահմանային միջադեպը չէ, բայց ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ այն կտևի 44 օր։
Ադրբեջանական ԶՈւ-ն, Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ, ինչպես նաև վարձկանների ներգրավմամբ, այդ օրվանից սկսեց ռմբակոծել Արցախի բնակավայրերը՝ մայրաքաղաք Ստեփանակերտից մինչև այլ քաղաքներ ու գյուղեր։  Հայաստանում ու Արցախում այդ օրերին հայտարարվել էր ռազմական դրություն ու զորահավաք, բազմաթիվ հայորդիներ կամավոր մեկնում էին ռազմաճակատ՝ 44 օր շարունակ կենաց ու մահու կռիվ տալով հայրենի հողը պաշտպանելու համար։
Ադրբեջանական ԶՈւ-ն, Արցախի դեմ մղված պատերազմի ողջ ընթացքում կիրառում էր չթույլատրված զինատեսակներ, այդ թվում քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Առկա են բազմաթիվ իրեղեն ապացույցներ, որ թշնամին խոշտանգում է հայ գերիներին։
Չնայած ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրների միջնորդությամբ ձեռք բերված հումանիտար հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությանը՝ Ադրբեջանը խախտում էր այն։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատերազմը ժամը 01։00-ից դադարեցնելու մասին հայտարարություն էին ստորագրել։
                    
                    
                    
                        
                        
                    
                
                    
                        Հայկական կողմը կորցրեց Արցախի 7 շրջան, Շուշին ու Հադրութը։ Այդ գիշեր Ռուսաստանը ԻԼ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով մոտ 2 հազար խաղաղապահ և 470 միավոր զինտեխնիկա ուղարկեց Արցախ։ Ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունների պահպանման վերահսկողության համար ռուսական դիտակետերը տեղակայվեցին Արցախի և Ադրբեջանի սահմանի, ինչպես նաև Հայաստանն ու Արցախը միացնող Լաչինի միջանցքի երկայնքով:
Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունում և ՀՀ-ում զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3781 է։ Այսօրվա դրությամբ անհայտ է 231 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչ օրս ադրբեջանական կողմից Հայաստանի Հանրապետությանն է հանձնվել գերեվարված՝ ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:
Չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությանը, անգամ մեկ տարի անց ադրբեջանական կողմը չի վերադարձնում բոլոր հայ ռազմագերիներին։
                    Դիտվել է
                    7518անգամ
                
                
                
                
            Դիտեք նաև
                                28 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հայաստանը նշում է Բանակի օրը
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
                            
                                28 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Ուղիղ․ Yelaket.am-ի՝ Հայոց բանակին նվիրված թողարկումները
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը:
Հայաստանի բանակը դարձավ այն հիմնաքարը, որի վրա դրվեցին մեր պետության ու պետականաշինության հիմքերը: Հայաստանի զինված ուժերի կազմավորման...
                            
                                08 / Ապրիլ / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի...
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Դավիթ Տոնոյանի և Սերգեյ Շոյգուի միջև ձեռքբերված...
                            
                                31 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռների առաջին խմբաքանակը Հայաստանում է
ՍՈւ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից ինքնաթիռների առաջին խմբաքանակն արդեն Հայաստանում է: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցում է ինքնաթիռների դիմավորման արարողությանը:
                            
                                23 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Տավուշի պայթյունի ձայնը զորավարժությունների հետևանք է
Երեկ երեկոյան տեղի են ունեցել օդային զինվորական վարժանքներ: Որևէ պատահար, պայթյուն չկա , ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին:
                            
                                21 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հորմուզի նեղուցը Իրանի ռազմավարական առավելությունն է
Ինչպես հայտնի է, հունվարի 2-ի լույս 3-ի գիշերը Բաղդադի միջազգային օդանավակայանի դիմաց ամերիկյան հատուկ գործողության հետևանքով սպանվել են  Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի   Ղոդս ...
                            
                                23 / Հունվար / 2020
                                
                        
                    
                        
                            
                            Հայկական բանակի նոր ռոբոտները կարող են փոխարինել զինվորներին
Հայաստանում անցկացված ԱՊՀ  Արարատ-հակաահաբեկչություն-2019  զորաքվարժությունների շրջանակում ներկայացվել են հայկական մասնավոր  Լոկատոր  ընկերության որոշ մշակումներ, այդ թվում՝ ինքնավար մարտական...
                            
                                04 / Մարտ / 2020
                                
                        
                    
                1 միլիարդ 200 միլիոն դրամը վերականգնվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով...
Ավելի քան 400 ուսունասիրություն արձանագրված 230  խախտում և պետությանը պատճառված 12 միլիարդ  դրամի վնաս։ Ըստ զինդատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանի՝  զինված ուժերում կոռուպցիոն հանցագործություններով ...
                            

                
                
                
                