29 / Սեպտեմբեր / 2021 : 14-29

Ցավոք, քովիդը չի խնայում... Խաղաղությո՛ւն հոգուդ, սիրելի՛ Հայկո. Անահիտ Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեծ ցավով տեղեկացա բոլորիս կողմից սիրված երգիչ, երգահան Հայկոյի մահվան մասին։

Ցավակցությունս եմ հայտնում նրա հարազատներին, ընկերներին, նրա երկրպագուներին։

Խաղաղությո՛ւն հոգուդ, սիրելի՛ Հայկո:

Ցավոք, քովիդը չի խնայում...

Խնդրում եմ, ևս մեկ անգամ զգոն լինենք և միասնական պայքարենք համավարակի դեմ»:

Դիտվել է 12288անգամ
Վերջին լուրեր