29 / Սեպտեմբեր / 2021 : 16-47

Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանին Ռուսաստան կատարած այցի համար՝ նշելով, որ համաճարակի պատճառով՝ նրանք մեկուկես տարի չէին տեսնվել, թեև այս ամբողջ ընթացքում մշտական ​​կապի մեջ էին:

Այժմ Սոչիում բանակցություններ են ընթանում Պուտինի և Էրդողանի միջև: Մինչև այդ՝ Ռուսաստանի նախագահն ինքնամեկուսացման մեջ էր՝ իր շրջապատում կորոնավիրուսով վարակվածների պատճառով:

«Շնորհակալություն Ռուսաստան գալու հրավերին արձագանքելու համար: Համաճարակը մեզ թույլ չտվեց մեկուկես տարի անձամբ տեսնվել, բայց, այնուամենայնիվ, մենք մշտական ​​կապի մեջ էինք», - ասել է Պուտինը:
Դիտվել է 7984անգամ
Վերջին լուրեր