Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Սեպտեմբեր / 2021 : 17-48

Պարտադիր չէ ՊՇՌ թեստը գործատուին ներկայացնել հենց հոկտեմբերի 1-ին

Աշխատողների համար քովիդի թեստերը կամ պատվաստումը հաստատող սերտիֆիկատը ներկայացնելը պարտադիր չէ հենց հոկտեմբերի 1-ին, թեև օրենքն ուժի մեջ է մտնում այդ օրվանից։

ՀՀ Առողջապահության նախարարությունից «Ա1+»-ին հայտնեցին, որ քաղաքացիները կարող են թեստի կամ պատվաստման թուղթը ներկայացնել 14 օրվա ընթացքում՝ մինչև հոկտեմբերի 14-ը։

Այդ 14 օրերի ընթացքում էլ, եթե որևէ համապատասխան կառույց ստուգում անցկացնի, տնտեսվարողին կամ աշխատակցին տուգանելու իրավունք չի ունենա։
Դիտվել է 21861անգամ
Վերջին լուրեր