Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հոկտեմբեր / 2021 : 11-15

15 մահվան դեպք․ Կորոնաթվերը Հայաստանում

Հոկտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 263 783 դեպք, որոնցից 243 341-ն` առողջացած, 5354-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 876 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 733 726 թեստավորում: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` երեկ կատարվել է 9656 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1152 նոր դեպք: Ունենք 772 առողջացած, 15 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1212 է:
Դիտվել է 8810անգամ
Վերջին լուրեր