02 / Հոկտեմբեր / 2021 : 16-53

Լոս Անջելեսում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին խաչքար կտեղադրվի (տեսանյութ)

Լոս Անջելեսում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին խաչքար կտեղադրվի,- Yelaket.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ծնունդով էջմիածնեցի Կարեն Վարդանյանը, ով այժմ բնակվում է Ամերիկայում։


«Մենք ունեցել են արցախյան առաջին պատերազմ, ապրիլյան, տավուշյան պատերազմ։ Բայց սեպտեմբերի 27-ից հետո ես այդ պատերազմի մեջ եմ, իմ հոգին հանդարտ չէ։ Ու ինձ պես շատ հայեր կան ու մեզ պետք է մի անկյուն, որ մենք երբեք չմոռանանք սեպտեմբերի 27-ը, չարաբաստիկ այդ օրերը, մեր զոհված զինվորներին։ Դրա համար ուզեցի, որ այդ խաչքարը առնձնանար։ Էնտեղի խաչքարերը բոլորը կարմիր տուֆից են, այս մեկը սև տուֆից ընտրեցի, որպեսզի առանձնանար, և փառք աստծո, որ սրբազանը անիջապես համաձայնեց և ասաց, հրաշալի, բերեք։ - նշեց Կարեն Վարդանյանը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում

Դիտվել է 3368անգամ
Վերջին լուրեր