Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Հոկտեմբեր / 2021 : 11-44

ԵՊՀ աշխատակիցները 3000 դրամ փոխհատուցում կստանան՝ կորոնավիրուսի թեստի համար

Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նկատառումներից ելնելով և առաջնային համարելով աշխատակիցների առողջության պահպանումը՝ ԵՊՀ ռեկտորի ժ․պ․-ն նոր հրաման է ստորագրել։ Այս մասին Yelaket.am-ը տեղեկանում է ԵՊՀ մամուլի ծառայությունից։

Հովհաննես Հովհաննիսյանի 2021 թ․ հոկտեմբերի 4-ի հրամանով ՊՇՌ (պոլիմերազային շղթայական ռեակցիայի) թեստի համար ԵՊՀ աշխատակիցները կստանան 3000 ՀՀ դրամ փոխհատուցում յուրաքանչյուր հետազոտության համար, բայց ոչ ավելի, քան ամսական 2 անգամ հաշվարկով։


Փոխհատուցման վերաբերյալ մանրամասների համար անհրաժեշտ է դիմել կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին։
Դիտվել է 14511անգամ
Վերջին լուրեր