Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հոկտեմբեր / 2021 : 09-41

Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել է Կարսը և Արարատը վերադարձնել Ռուսաստանի կազմ (տեսանյութ)

«Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդաշարի եթերում RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտարարել է, որ ցանկանում է Արարատ լեռը և հայկական Կարս քաղաքը, որն այժմ գտնվում է Թուրքիայի արևելքում, վերադարձնել Ռուսաստանի կազմ:

«Ես, իհարկե, ուզում եմ վերադարձնել Կարսը և Արարատը Ռուսաստանին, որին պատկանել են մինչև Կարսի ամոթալի պայմանագիրը: Ես բավականին կայսերական, ռուսական գիտակցության մարդ եմ. կցանկանայի ամեն ինչ վերադարձնել», - ասել է Սիմոնյանը:

Մարգարիտա Սիմոնյանը ներբեռնել է այս հատվածը YouTube հարթակում և վերնագրել այն`«Մարգարիտա Սիմոնյանը Միխեիլ Սաակաշվիլիի մասին»:

Մանրամասները տեսանյութում։
Դիտվել է 22098անգամ
Վերջին լուրեր