Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հոկտեմբեր / 2021 : 17-29

Ցուրտ ձմեռը հանգեցրեց բնական գազի պաշարների լուրջ նվազմանը․ Պուտին

2021 թվականի սկզբի ցուրտ ձմեռը հանգեցրեց եվրոպական պահեստարաններում գազի պաշարների դեֆիցիտի, ինչը մեծացրեց պահանջարկը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Նախ հետճգնաժամային արագ տնտեսական վերականգնումը մեծացրեց գազի պահանջարկը: Երկրորդ, 2021 թվականի սկզբին շատ եվրոպական երկրներում ցուրտ ձմեռը հանգեցրեց ստորգետնյա պահեստարաններում բնական գազի պաշարների լուրջ նվազմանը», - ասել է Պուտինը էներգետիկայի զարգացմանն ուղղված հանդիպմանը:

Չորեքշաբթի օրը Եվրոպայում գազի գները կրկին հասել են ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով հազար խորանարդ մետրի համար 1900 դոլարի ցուցանիշը:
Դիտվել է 9551անգամ
Վերջին լուրեր