Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
06 / Հոկտեմբեր / 2021 : 18-50

Ադրբեջանից ևս մեկ գերի է վերադարձվել Հայաստան

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը վստահեցնում է՝ բոլորին էլ պարզ է, թե ինչ գործունեություն է վարում ՀՀ կառավարությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիներին վերադարձնելու համար:

«Այս պահին Հայաստան է վերադարձվում Դավիդյան Արթուրը, որը Արցախի սահմանը անցել է 2021 թվականի օգոստոսին», - Ազգային ժողովում հայտարարեց Պապիկյանը:

Նա ասաց, որ Դավիդյանն արդեն Հայաստանի Հանրապետությունում է:

Պապիկյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են գերիներին վերադարձնելու համար:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր` ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանն օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, առանց վերադաս հրամանատարության թույլտվության, դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։

Նախնական տեղեկություններով՝ ավագ լեյտենանտ Դավիդյանը վատ տեսանելիության պայմաններում մոլորվել տեղանքում և հայտնվել է ադրբեջանական կողմում։

Դիտվել է 41065անգամ
Վերջին լուրեր