08 / Հոկտեմբեր / 2021 : 19-35

Քադիրովի 22-ամյա դուստրը նշանակվել է Չեչնիայի մշակույթի նախարար

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի դուստրը՝ 22-ամյա Այշաթ Քադիրովան, նշանակվել է մշակույթի նախարարի պաշտոնում, նախկինում նա զբաղեցնում էր նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, այս մասին հայտնել է Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը, գրում է Ռիա Նովոստին։

«Վստահ եմ, որ Չեչնիայի Հանրապետության մշակույթի նախարարի պատասխանատու պաշտոնում Այշաթը կհասնի էլ ավելի նշանակալի արդյունքների իր գործունեության մեջ և հաջողությամբ կկատարի դրված խնդիրները», - գրել է Դաուդովը Instagram-ի իր պաշտոնական էջում:

Դաուդովը նշել է, որ աշխատանքի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շնորհիվ Այշաթ Կադիրովային հաջողվել է վիթխարի ներդրում ունենալ հանրապետության գրադարանների, մշակույթի տների և թատրոնների զարգացման գործում, ինչպես նաև բարձր ցուցանիշների հասնել մշակույթի նախարարության բոլոր ոլորտներում:

Այշաթ Քադիրովան ծնվել է 1998 թվականին Ցենտորոյ գյուղում: Ավարտել է Չեչնիայի պետական ​​համալսարանը, 2016 թվականից եղել է Firdaws նորաձևության տան տնօրենը: 2020 թվականին նա դարձել է Չեչնիայի մշակույթի նախարարի տեղակալ:

Yelaket.am
Դիտվել է 16038անգամ
Վերջին լուրեր