09 / Հոկտեմբեր / 2021 : 12-03

Երգիչ Ալեքսանդր Սերովը վերակենդանացման բաժանմունքում է

Հանրահայտ երգիչ Ալեքսանդր Սերովը, որը նույնպես վարակվել է կորոնավիրուսով, շտապ տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոց և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին գրում է kp.ru–ն։
Մինչ հիվանդանոց տեղափոխվելը երգիչը բուժում է ստացել հոսպիտալում, որը գտնվում է նրա տան մոտակայքում, նշել են արտիստի ընկերները։

Երգչի թոքերն ախտահարված են գրեթե 75%։ Ալեքսանդր Սերովը 67 տարեկան է։

Նշենք, որ Սերովը «Я люблю тебя до слез» հիթի կատարողն է։

Yelaket.am
Դիտվել է 30256անգամ
Վերջին լուրեր