Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հոկտեմբեր / 2021 : 14-14

Մարտակերտում թշնամու դիպուկահարի կրակոցներից քաղաքացիական անձ է զոհվել

Արցախի ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցից Մարտակերտում քաղաքացիական անձի զոհվելու դեպքի վերաբերյալ:

Արցախի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է.

«Այսօր ժամը 13:15-ին Մարտակերտի շրջանային ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել, որ Մարտակերտ քաղաքի հարակից տարածքում գտնվող նռան այգում, Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կրակոցից մահացել է ստացել Մարտակերտի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ.):

Տեղում աշխատում են իրավապահ մարմինները:

Դեպքի մանրամասները պարզ կլինեն ավելի ուշ»:

Դիտվել է 100204անգամ
Վերջին լուրեր