12 / Հոկտեմբեր / 2021 : 13-09

Երգիչ Վալերի Լեոնտևը Մոսկվայում կորոնավիրուսով հոսպիտալացվել է

Երգիչ Վալերի Լեոնտևը Մոսկվայում կորոնավիրուսով հոսպիտալացվել է։ 72-ամյա արտիստը գանգատվել է թուլությունից, հազից և բարձր ջերմությունից։ Այս մասին հայտնում է Mash թելեգրամյան ալիքը։

Ըստ ալիքի, Վալերի Յակովլևիչը մի քանի օր ինքնուրույն դեղամիջոցներ է ընդունել՝ մինչ այն պահը, երբ ՊՇՌ թեստի արդյունքը դրական է եղել։

Աղբյուրը նշում է, որ բժիշկներն այս պահին նրա վիճակը միջին ծանրության են գնահատում։

Դիտվել է 17493անգամ
Վերջին լուրեր