14 / Հոկտեմբեր / 2021 : 19-34

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ․ Արցախի ՊԲ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հոկտեմբերի 14-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել առ այն, որ իբր ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից հայտնաբերվել ու առգրավվել է հետախուզական թռիչքներ իրականացնող և ՊԲ-ին պատկանող անօդաչու թռչող սարք:

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նշվածը ապատեղեկատվություն է և որևէ առնչություն չունի իրականության հետ:

Yelaket.am-ը տեղեկացավ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Դիտվել է 69440անգամ
Վերջին լուրեր