15 / Հոկտեմբեր / 2021 : 16-52
Հրաձգությունը 1 ժամ է տևել. դադարեց, երբ ռուս խաղաղապահները բարձրացան դիրքեր. Հարավի գյուղապետ
Այսօր համեմատաբար խաղաղ է, կրակոցի ձայներ չենք լսել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Հարավ գյուղի գյուղապետը՝ Անդրանիկ Ղազարյանը:
Վերջինս նշեց, որ երեկ տեղի ունեցած հրաձգությունը մոտավորապես 1 ժամ է տևել, իսկ այն դադարել է միայն այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահներն են բարձրացել դիրքեր. «Դրանք դադարել են այն ժամանակ, երբ ռուս խաղաղապահները բարձրացել են դիրքեր՝ մեր տղաների մոտ: Այնտեղ մնացել են 15-20 րոպե հետո իջել են»,- ասաց գյուղապետը:
Մեր այն հարցին, թե արդյոք տվյալ դիրքը այսօր ևս բարձրացել են խաղաղապահները, Անդրանիկ Ղազարյանը պատասխանեց, որ այդ դիրքը այսօր դեռ չեն բարձրացել, բայց անցել են գյուղով՝ երևի կգան կբարձրանան:
Նա ասաց, որ չնայած կրակոցները պարզ լսվում էր ամբողջ գյուղում, ժողովրդի մոտ որևէ խուճապ չկար. «Պարզ լսվում էին ձայները, քանի որ խաղաղ բնակչությունից թշնամու դիրքերի հեռավորությունը ընդամենը 2 կմ է: Ադրբեջանցիները տեղակայված են գյուղի դիմացի սարի վրա, իրենք էլ մերոնք էլ մեկ գծի վրա են»,- շեշտեց Անդրանիկ Ղազարյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել Արցախի Հանրապետությանարեւելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող:
Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է, եւ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:
Դիտվել է
26150անգամ
Դիտեք նաև
25 / Հունվար / 2020
Դադիվանքն իր գեղեցկությամբ
Դա­դի­վան­քի վա­նա­կան հա­մա­լի­րի վե­րա­կանգ­ման աշ­խա­տանք­նե­րը մեկ­նար­կել են 20 տա­րի ա­ռաջ՝ 1999...
25 / Հունվար / 2020
Արցախի պետական նախարարը` ռոմինգի սակագնի և Արցախի տնտեսական աճի մասին
Կենսագրական տվյալներ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր1978 թ. 14 նոյեմբերի, ք. Ստեփանակերտ:
Կրթություն1999 թվականին գերազանցությամբ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի...
22 / Հունվար / 2020
Արցախի ճանաչում՝ գիտության դիվանագիտության միջոցով
Հարցազրույց Ելակետում հաղորդաշարի հյուրն է Արցախի երիտասարդ գիտնականների միավորման նախագահ Ավետիք Հարությունյանը
01 / Փետրվար / 2020
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են...
I Love Artsakhlib հոլովակում աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց վերաբերմունքն են արտահայտում Արցախի և Արցախի էլեկտրոնային գրադարանի նկատմամբ՝ ցույց տալով, որ օգտվում են կայքից...
05 / Փետրվար / 2020
ԱԽ քարտուղարի աշխատանքային այցն Արցախ
Աշխատանքային այցով Ստեփանակերտում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հանդիպել է նախագահ Բակո Սահակյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգությանը վերաբերող...
29 / Մարտ / 2020
Արցախցիների ֆավորիտ նախագահի թեկնածուն Արայիկ Հարությունյանն է
Մարտի 31-ին տեղի կունենա Արցախի նախագահի ընտրությունը, որին մասնակցելու են 14 թեկնածու։
Անկախության Սերունդ կուսակցությունն առաջադրել է Ռուսլան Իսրայելյանի թեկնածությունը, Արդարություն ...
29 / Մարտ / 2020
Ընթանում է Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը. Ուղիղ
Այս պահին տեղի է ունենում Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճը Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:
Նշենք, որ Արցախում նախագահի եւ խորհրդարանական ընտրությունները տեղի...
29 / Մարտ / 2020
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ․ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ անիմաստ...
Բժիշկ Դավիթ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Արցախի բոլոր հարազատներիս, ընկերներիս ու ծանոթներիս հորդորում եմ, եթե ուզում եք պարզապես առողջ մնալ, իսկ ոմանք՝ նաև ողջ մնալ,ԲՈՅԿՈՏԵ՛Ք այդ...