15 / Հոկտեմբեր / 2021 : 17-32

Ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Երասխ գյուղի և հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։

ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։

Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Դիտվել է 17043անգամ
Վերջին լուրեր