Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հոկտեմբեր / 2021 : 11-07

41 մահվան դեպք. Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում՝ նոր թվեր

Հոկտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 280 294 դեպք, որոնցից 253 146-ն` առողջացած, 5754-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 20 161 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 874 598 թեստավորում: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` երեկ կատարվել է 19 360 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1863 նոր դեպք: Ունենք 935 առողջացած, 41 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1233 է:
Դիտվել է 19151անգամ
Վերջին լուրեր