16 / Հոկտեմբեր / 2021 : 11-28

Լավրովին նվիրել են թավշյա խալաթ՝ ոսկյա ասեղնագործությամբ


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ռուս հայրենակիցների համաշխարհային կոնգրեսին նվիրել են սև թավշյա խալաթ՝ ոսկյա ասեղնագործությամբ, գրում է gazeta.ru-ն:

Նշվում է, որ միջոցառման մասնակիցներից մեկը, որը ժամանել էր Իսրայելից, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին նվիրել է ազգային տարազ՝ Լավրովին անվանելով «հայրենակիցների մարշալ»:

«Եվ Ձեզ, ով այդքան բան է անում աշխարհում համագործակցության և խաղաղության համար, որպես հայրենակիցների մարշալ` նվեր », - ասել է տղամարդը՝ հանձնելով նվերը:
Դիտվել է 18698անգամ
Վերջին լուրեր