Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
18 / Հոկտեմբեր / 2021 : 10-26

«Գնացել եմ Որոտան, թուրքի գայիշնիկը կանգնացրել, ակտ ա գրել, հիմա չգիտեմ՝ որտեղ պետք ա մուծեմ»․Սյունեցի (Տեսանյութ)

«Գնացել եմ խոտս հնձեմ, թուրքն արդեն խոտս տարել է։ Իմ ու թուրքի հողը մի տեղում է, ապագան ո՞րն է, լավ բան չկա, գյուղի ջահելնեը բոլորը գնացել են Ռուսաստան»,- այս մասին Yerevan.Today-ին ասաց Սյունիքի մարզ Խնձորեսկ գյուղի բնակիչը։

Նա չի կարողանում պատկերացնել, թե ոնց հնարավոր է ապրել թշնամու հետ։ Արցախ միս է տարել, ադրբեջանական շարասյան պատճառով նրան մի քանի ժամ թույլ չեն տվել, որ մեքենան վարի։

«Միսս փչացել է ։ 400 հազար դրամի խոզի միսը փչացել է։ Չեն թողել, որ գնամ, ասում են, թուրքը պիտի անցնի, որ թողնենք, գնաս»,- ասում է Խնձորեսկի բնակիչը։

Նա նշում է, հենց Առուշին բռնեցին, թուրքի ոստիկանը եկաց ու գյուղի մոտ կանգնեց։

«Թուրքի դրոշակը իմ սեփականաշնորհած գյուղում տնկած է։ Գնացել եմ Որոտան, թուրքի գայիշնիկը կանգնացրել, ակտ ա գրել, հիմա չգիտեմ՝ որտեղ պետք ա մուծեմ»,- ասաց Սյունեցին։

Տեսանյութը ստորև։
Դիտվել է 170837անգամ
Վերջին լուրեր