18 / Հոկտեմբեր / 2021 : 15-18

COVID-19 պատվաստանյութերի անհավասար բաշխումը հանգեցնում է նոր շտամների զարգացմանը․ ՄԱԿ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ասել է, որ COVID-19 պատվաստանյութերի անհավասար բաշխումը հանգեցնում է նոր շտամների զարգացմանը:

«Անհավասար բաշխված պատվաստանյութերը թույլ են տալիս զարգանալ և տարածվել COVID -19-ի նոր շտամներին՝ դատապարտելով աշխարհը ավելի մեծ զոհերի և շարունակելով տնտեսական անկումը», – գրել է նա Twitter-ի իր էջում:

Նրա խոսքով՝ «առանց համակարգված, հավասար մոտեցման՝ ոչ մի երկրում վարակի դեպքերի թվի կայուն նվազեցում չի լինի»։

Կարդացեք նաև՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հիմքում ընկած է շիմպանզեի ադենովիրուսը, որը գենետիկորեն փոփոխվել է և չի կարող ինտեգրվել մարդու ԴՆԹ-ի մեջ․ ԱԱԻ
Դիտվել է 8046անգամ
Վերջին լուրեր