18 / Հոկտեմբեր / 2021 : 16-52

Կապանի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ

Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում։

Yelaket.am-ըայս մասին տեղեկացավ ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Դիտվել է 22977անգամ
Վերջին լուրեր