29 / Ապրիլ / 2020 : 10-36

Նման անձանց քաղաքական գործունեությունը պետք է մերժվի բոլորի կողմից․ Մանե Թանդիլյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կին քաղաքական գործիչներին սեռով պայմանավորված թիրախավորելը թուլության և քաղաքական սնանկության հետևանք է։
Կնոջ արժանապատվությունը վիրավորելը՝ որպես քաղաքական քայլ, ոչ միայն անթույլատրելի է, այլ նաև դատապարտելի։
Նման անձանց քաղաքական գործունեությունը պետք է մերժվի բոլորի կողմից և արհամարհանքը պետք է դառնա այդ մարդկանց արժանի պատասխանը»։

Դիտվել է 22936անգամ
Վերջին լուրեր