19 / Հոկտեմբեր / 2021 : 20-40

Ինչպես հայ գերիները վերադարձան Հայաստան, ովքեր դիմավորեցին նրանց. տեսանյութ

Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես են տղաներն իջնում ինքնաթիռից։

Բաքվից Երևան վերադարձած 5 հայ ռազմագերիներին«Էրեբունի» օդանավակայանում դիմավորեցին Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Արցախում ռուս խաղաղապահների նախկին հրամանատարներ Ռուստամ Մուրադովը, Միխայիլ Կոսաբոկովը և ՌԴ խաղաղապահ ուժերի ներկայիս հրամանատար Գենադի Անաշկինը։

Հինգ հայ գերիներին Բաքվից Հայաստան տեղափոխող ինքնաթիռը րոպեներ առաջ վայրէջք կատարեց Երևանի «Էրեբունի» օդանավակայանում։
Հայաստան վերադարձան Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։ Նրանք տեղափոխվեցին բուժզննության։

Ավելին՝այստեղ
Դիտվել է 56535անգամ
Վերջին լուրեր