20 / Հոկտեմբեր / 2021 : 11-24

Սերգեյ Բեզռուկովը հոսպիտալացվել է

Ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովը հոսպիտալացվել է կորոնավիրուսով: Այս մասին դերասանն ինքն է հայտնել իր ինստագրամյան էջում:

Դերասանը լուսանկար է հրապարակել հիվանդանոցից և կից գրառում արել՝ հայտնելով, որ իրավիճակը վերահսկողության տակ է գտնվում, հիվանդությունը թեթև ընթացք է ստացել:

Վերջինս երկրպագուներին կոչ է արել չանհանգստանալ և հայտնել է, որ նախատեսված ներկայացուցմները կհետաձգվեն:

«Հիմա գոնե վերջապես հանգստանալու և ընթերցելու ժամանակ կա… տվյալ դեպքում վերընթերցելու: Առողջություն բոլորին»,-սոցցանցում գրել է դերասանը:
Դիտվել է 13004անգամ
Վերջին լուրեր