21 / Հոկտեմբեր / 2021 : 08-51
Ինչ են հուշում աստղերը հոկտեմբերի 21-ի համար
Խոյ
Խոյերի համար այսօր առաջնային են ընտանեկան և բնակարանային հարցերը, սակայն իրենց միայն դրանց նվիրելը հեշտ չի լինի: Հնարավոր են այնպիսի իրավիճակներ, որոնք կստիպեն պատռվել միանգամից մի քանի ուղղությունների միջև: Կարող եք միաժամանակ պետք գալ ղեկավարությանը, ծնողներին, ընկերներին և կյանքի ուղեկցին: Ձեր մարտավարության վրա կարող է ազդել սովորությունը, ազգակցական պարտքը: Ցանկալի չէ խուսափել խնդիրներից:
Ցուլ
Ցուլերը կարող են հայտնվել իրադարձությունների շրջապտույտում, որոնք անհնար կլինի կանգնեցնել: Հրատապ առաջադրանքների լուծումը կարող է ուղեկցվել վեճերով կամ վազվզոցով: Հնարավոր են սուր իրավիճակներ ճանապարհին, դժվար պահեր ծնողների, հարևանների, մերձավոր շրջապատի այլ ներկայացուցիչների հետ շփման ժամանակ: Դիվանագիտությունը միշտ չէ, որ կստացվի, սակայն ցանկալի է խուսափել ավելորդ շտապողականությունից, վեճերից, գրգռվածությունից:
Երկվորյակ
Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս խուսափել հապճեպ գործողություններից: Այսօր սխալները կարող են ուղղակիորեն ազդել ձեր ֆինանսական դրության վրա: Անշրջահայաց, անզգույշ քայլերը կարող են հանգեցնել նյութական կոնֆլիկտի, պարտքի գոյացման: Հնարավոր են լարված հարաբերություններ ծնողների և երեխաների հետ: Պաշտպանելով ձեր գաղափարները’ չարժե չափից դուրս կտրականություն դրսևորել:
Խեցգետին
Այսօր Խեցգետինները չափազանց զգայուն են, իսկ իրավիճակը լի է լարված պահերով: Աճում է աշխատանքային և այլ վեճերի, ինչպես նաև մտերիմների հետ բախումների հավանականությունը: Ցանկալի է վերահսկողության տակ պահել զգացմունքները, այլապես ինքներդ կարող եք որոշ մարդկանց սադրել ձեր դեմ հարձակումների: Արժե խուսափել պոտենցիալ կոնֆլիկտային խոսակցություններից կամ իրավիճակներից կամ արագ դուրս գալ դրանցից:
Առյուծ
Առյուծներին սպասվում է անհանգիստ օր: Հնարավոր են խոչընդոտներ գործերում, որոնք դեռ վերջերս զարգանում էին առանց բարդությունների: Կարող է հրատապ միջամտություն պահանջել տնտեսական խնդիրը, ընտանեկան կամ կենցաղային իրավիճակը, հնարավոր է, որ իր մասին հիշեցնի հին ազգակցական կոնֆլիկտը: Բացառված չէ վիճաբանություն, հրատապ խորհրդակցություն աշխատավայրում: Հնարավոր են թյուրիմացություններ’ կապված ավտոմեքենայի հետ:
Կույս
Կույսերին աստղերը հիշեցնում են, որ անհնարինն անելու փորձը միշտ չէ, որ անհրաժեշտ արդյունքի է բերում, իսկ բարի մտադրությունները կարող են ճիշտ հակառակ էֆեկտը տալ: Իրադարձություններն այսօր անկանխատեսելի են: Մտադրված արդյունքին հասնել կարելի է, բայց մեծ գնով, զգալի ջանքերով: Վտանգ գա ճգնաժամի հետ բախվելու այնտեղ, որտեղ հույս ունեիք աջակցության: Գործը կդժվարացնի շտապողականությունը, զգացմունքային լարվածությունը:
Կշեռք
Կշեռքներին այսօր դժվար կլինի ապացուցել իրենց տեսակետը, հիմնավորել ընտրությունը կամ ռազմավարությունը: Նախադրյալներ կան ղեկավարության, ծնողների հետ վեճի համար: Հնարավոր է ագրեսիվ քննադատություն: Կարող են կամակոր լինել պատվիրատուները, քմահաճ’ հաճախորդները, այցելուները: Անցանկալի են նախաձեռնությունները, ելույթները, խորհրդատվությունները, հարցազրույցները, հայտարարությունները, ներկայացումները:
Կարիճ
Օրվա շիկացած մթնոլորտում Կարիճներն իրենց վատ չեն զգա: Գաղափարների կամ հարաբերությունների ճգնաժամը կարող է մոբիլիզացնել ձեր թաքնված հոգեբանական պաշարները: Կրիտիկական պահին աջակցություն կստանաք: Ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել արդարության հարցը: Հնարավոր են ընտանեկան և ամուսնական տարաձայնություններ, գաղափարական, իրավական, մշակութային վեճեր, խնդիրներ ճանապարհին, բախումների իշխանությունների հետ:
Աղեղնավոր
Աղեղնավորների մոտ անձնական կամ կոլեկտիվ արժեքները կարող են հակասության մեջ մտնել ընտանեկանների հետ, ապագայի ծրագրերը’ գոյության, անվտանգության հարցերի հետ: Կարող է ջանքեր պահանջել հետաքրքրությունների կարգավորումը, անձական և ընդհանուր շահի հավասարակշռությունը, բարիքների և ռեսուրսների վերաբաշխումը: Աստղերը խորհուրդ են տալիս անուշադրության չմատնել գործարքների, տարածքների, բիզնեսի անվտանգության հարցերը:
Այծեղջյուր
Այծեղջյուրներին անհրաժեշտ է ծայրահեղ կառուցողականություն և շփման մեջ զսպվածություն: Շատերը կլինեն ոչ օբյեկտիվ, կողմնակալ, հակված ամեն ինչ չափազանցելու և բեմականացնելու: Եթե ուրիշների արտահայտությունները չափից դուրս սրտամոտ եք ընդունում, արդյունքում կոռեկտ մաղթանքները սխալմամբ կարող եք ընկալել որպես քննադատություն, իսկ հանդիմանությունը’ որպես կարիերայի կամ հարաբերությունների ավարտ:
Ջրհոս
Ջրհոսներին խորհուրդ է տրվում կենտրոնանալ պահի պահանջների վրա: Չարժե արհամարհել տագնապի ազդանշանները: Լավագույն օրը չէ նոր նախաձեռնությունների, հաջողությունների ցուցադրման համար: Խորհուրդ է տրվում զգուշություն դրսևորել բուժական, կենցաղային, տեխնիկական գործողություններում: Արժե հաշվի առնել ուրիշի բարձր զգացմունքայնությունը, խոցելիությունը, ավելի լավ է առիթներ չստեղծել բախումների, վեճերի, տարաձայնությունների համար:
Ձկներ
Այս օրը Ձկների համար ստեղծում է ի սկզբանե բարենպաստ զգացմունքային ֆոն և հույսեր է ներշնչում, սակայն օրվա իրադարձությունները կարող են պլյուսները վերածել մինուսների: Հնարավոր է ստիպված լինեք համակերպվել ինչ-որ նոր բանի, և հարմարվելու գործընթացը կարող է փոքր-ինչ ցավալի լինել: Փոփոխությունները կարող են վերաբերել ծնողական պարտականություններին, սիրային կամ գործնական հարաբերություններին, ստեղծագործական կոնցեպցիային:
Դիտվել է
31480անգամ
Դիտեք նաև
21 / Փետրվար / 2020
Առյուծների հաջողություններին այսօր կարելի է միայն նախանձել․ փետրվարի 21-ի աստղգուշակը
Խոյ։ Այսօր դուք բավական հաջող կարգավորում եք ձեր գործերը` հակառակ մանր դժվարություններին և թյուրիմածություններին: Ձեր կայացրած որոշումները աչքի են ընկնում խելամտությամբ և հեռատեսությամբ: Դրանք նաև...
05 / Ապրիլ / 2020
Առյուծներն այսօր սովորականից ավելի լուրջ են տրամադրված․ ապրիլի 5-ի աստղագուշակը
Խոյ. Օրը, չգիտես ինչու, կապված կլինի անցյալի իրադարձությունների վերլուծության, արդյունքներն ամփոփելու հետ: Եկել է ինքնուրույն որոշումներ կայացնելու ժամանակը. այսօր դուք բազմաթիվ խորհուրդներ կլսեք,...
30 / Մարտ / 2020
Ինչպիսի սեքս են նախընտրում տղաներն ըստ հորոսկոպի նշանի
Խոյ
Խոյերը սիրում են դիմադրելու տարրերով կրքոտ սեքս: Ուստի որպես կանոն լավագույն սեքսը միշտ ունենում են զուգընկերուհու հետ բուռն վեճից հետո: Էրոգեն գոտիներն են ականջներն ու գլուխը:
Ցուլ
Զգայուն...
31 / Մարտ / 2020
Կենդանակերպի երեք նշան, որոնց բախտը չի բերում սիրո հարցում
Աստղաբանները համոզված են, որ կարող են բացատրել, թե ինչու է որոշ մարդկանց մոտ անձնական կյանքում ամեն բան լավ դասավորվում, իսկ մյուսները անհաջողությունը անհաջողության վրա են ունենում։
Նրանք երեք...
28 / Մարտ / 2020
Մարտի 28-ի աստղագուշակ
Խոյ. Այս օրը ձեզ կհիշեցնի դպրոցական քննություն եւ հետագա մի քանի ամիսներին իրադարձությունների զարգացումը կարող է կախված լինել այն հանգամանքից, թե որքանով եք կարողացել հանձնել այն: Ուշադիր եղեք...
30 / Մարտ / 2020
Մարտի 30-ի աստղագուշակ
Խոյ: Առավոտյան կարող եք կարևոր հանդիպումներ ունենալ, լուրջ գործեր ձեռնարկել, զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է: Դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար կնվազի: Տրամադրությունը կփչանա,...
01 / Ապրիլ / 2020
Կույսերին իրադարձություններով և միջադեպերով լի օր է սպասվում․ ապրիլի 1-ի աստղագուշակը
Խոյ: Այսօր դուք անհամբեր եք և նյարդային, կարևոր որոշումներ եք ընդունում՝ հաշվի չնստելով ուրիշների կարծիքի հետ և թշնամիներ վաստակելով: Ի հայտ կգան ֆինանսական դժվարություններ, ընդ որում՝ ձեր մեղքով։...
02 / Ապրիլ / 2020
Կույսեր, այսօր պետք կլինի շատ ջանք թափել․ ապրիլի 2-ի աստղագուշակը
Խոյ։ Օրը բավական բարդ է դասավորվում: Գործերը, որոնցով դուք ստիպված եք լինելու զբաղվել, այնքան էլ բարդ չեն, սակայն հոգնեցնում են իրենց բազմազանությամբ, և դուք էլ պետք է մշտապես մեկից մյուսին անցնեք,...