Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հոկտեմբեր / 2021 : 11-08

Մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից գրանցվել է 42 մահվան դեպք

Հոկտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 291 052 դեպք, որոնցից 258 486-ն` առողջացած, 5944-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25 374 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 958 792 թեստավորում: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից։

Այսպիսով` երեկ կատարվել է 18 598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2146 նոր դեպք: Ունենք 1134 առողջացած, 42 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1248 է:
Դիտվել է 7560անգամ
Վերջին լուրեր