Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հոկտեմբեր / 2021 : 16-07

Հրեշավոր է, սա հանցագործություն է. Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև տրանսգենդերներին, գրում է lenta.ru-ն:

ՌԴ նախագահի խոսքով, «հրեշավոր» է, երբ երեխաներին «ստիպում են հավատալ, որ տղան կարող է աղջիկ դառնալ, և հակառակը»: Պուտինի կարծիքով՝ սա գրեթե «հանցագործություն է ընդդեմ մարդկության»։

«Իսկ նրանք, ովքեր ռիսկի են դիմում ասել, որ տղամարդիկ և կանայք իսկապես գոյություն ունեն, և որ դա կենսաբանական գործոն է, գրեթե օտարված են: Թիվ մեկ, թիվ երկրորդ ծնող, լյուս աշխարհ բերած ծնող՝ մայրիկի փոխարեն, «կրծքի կաթ» բառակապակցությունն օգտագործման արգելք և այն «մարդկային կաթ»-ով փոխարինում, որպեսզի սեփական սեռական պատկանելիության հարցում անվստահ մարդիկ չնեղվեն»,-սեռի նկատմամբ ժամանակակից վերաբերմունքի երևույթնեից մի քանիսը թվարկել է Պուտինը:
Դիտվել է 26121անգամ
Վերջին լուրեր