Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Հոկտեմբեր / 2021 : 14-09

Պուտինը, Փաշինյանը և Ալիևը կարող են հանդիպել նոյեմբերի առաջին տասնօրյակում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ նոյեմբերի առաջին տասնօրյակում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իր աղբյուրին:

Աղբյուրի տեղեկություններով՝ բանակցությունների արդյունքում ղեկավարները եռակողմ հայտարարություններ կստորագրեն:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Մոսկվայում կայացել է Պուտինի և Փաշինյանի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված քայլերը:
Դիտվել է 5955անգամ
Վերջին լուրեր