Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
25 / Հոկտեմբեր / 2021 : 12-08

Խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը․ ԱՆ


ՀՀ Առողջապահության նախարարությունը հորդորում է խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը․


«Հորդորում ենք Խստորեն պահպանել դիմակ կրելու պահանջը

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված։
Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է`

կրել դիմակ փակ տարածքներում՝ անգամ, եթե պատվաստված եք,

պահպանել ձեռքերի հիգիենան, պարբերաբար լվացվել օճառով կամ ախտահանել 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով,

պահել սոցիալական հեռավորություն,

հաճախակի օդափոխել փակ տարածքները։
Հիշեցնենք, որ պատվաստումը նվազեցնում է վարակի տարածումը, հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր ընթացքը և կանխում մահվան ելքերը։
Պահպանե՛ք անվտանգության կանոնները և եղե՛ք առողջ»:
Դիտվել է 10941անգամ
Վերջին լուրեր