25 / Հոկտեմբեր / 2021 : 14-59
Խնդրանքով դիմում եմ ՀՀ-ում աշխատող 1,202,800 առողջապահության նախարարներին․ Մուրադյան
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը պատվաստումներն ավելի զանգվածային դարձնելու հարցում դիմում է կանանց օգնությանը․
Իր ֆեյսբուքյան էջում Մուրադյանը գրել է․
«Խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետություն աշխատող շուրջ 1,202,800 առողջապահության նախարարներին՝ կանանց․․․
Հարգելի՛ կանայք, որոշեցի դիմել յուրաքանչյուրիդ խնդրանքով․․․ միշտ ունեցել եմ տեսակետ, որ յուրաքանչյուր տան առողջապահության նախարարը հենց կինն է, որի հոգատար ձեռքերում է ընտանիքի առողջության պահպանումը։
Այսօր, մենք՝ բուժաշխատողներս, ունենք ձեզանից յուրաքանչյուրի աջակցության կարիքը։ Գիտենք, բոլորս, որ ձեր դերը մեծ է բոլոր ասպարեզներում և հատկապես առողջապահական և բժշկագիտության ոլորտում։
Խնդրում եմ, օգնեք Սպիտակ Բանակին, հորդորեք ձեր ընտանիքի անդամներին խստագույնս պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները և թույլ մի տվեք ոչ մասնագիտական կարծիքները՝ պատվաստաումների վերաբերյալ, մուտք գործեն ձեր ընտանիքներ։
Պահպանեք ձեր օջախները տգիտությունից, անառիկ ու առողջ պահեք ձեր ամրոցները և թույլ մի տվեք, որ ստվերը խամրեցնի լույսը․․․
Առաջարկում եմ ձեզ, միացեք բժիշկների պայքարին և բացատրեք ձեր ընտանիքի անդամներին, որ այս պահին Сovid 19-ի դեմ կարող ենք պայքարել միայն պատվաստման միջոցով՝ հավատացեք, այս պահին, այլ զենք պարզապես ՉՈՒՆԵՆՔ։
Ես վստահ եմ, որ եթե դուք միանաք մեզ՝ բժիշկներիս, և սկսենք կռվել միասին հաստատ կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին։
Հիշեք, Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, հանուն մեր առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի համար, հանուն ձեր երեխաների առողջ ապագայի համար, հանուն ձեր սիրելի տղամարդկանց համար․․․, հավատացեք դա բխում է բոլորիս շահերից։
Եվս մեկ անձնական խնդրանք, ձեր ընտանիքի անդամներին սովորեցրեք հարգել գիշեր ցերեկ անտրտունջ աշխատող Բուժաշխատողների գործը․․․
Շնորհակալ կլինեմ, եթե չանտեսեք խնդրանքս․․․
Հ․Գ․ Հայաստանում, 2020 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ, հաշվառված է 20-տարեկանից բարձր 1,202,800 իգական սեռի ներկայացուցիչ»։
Դիտվել է
61229անգամ
Դիտեք նաև
21 / Ապրիլ / 2020
Բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ․ Արսեն Թորոսյան
Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Այս մասին հայտնում է...
04 / Ապրիլ / 2020
Գոռաց հեռու մնա, չհասկացա` ինչու . կորոնավիրուսով վարակված վիրավորին օգնած երիտասարդին...
Երեւանի բնակիչ 23-ամյա Արմեն Այվազյանի երեկոյան զբոսանքը երեկ ավարտվել է անհավանական պատմությամբ: Վթարված Շտապօգնության մեքենայի ուղեւորին օգնելուց հետո Արմենին 14 օրով մեկուսացրել են:
NEWS.am-ի...
04 / Ապրիլ / 2020
Սխտորը՝ որպես դեղամիջոց. Սխտորի օգտակար հատկությունները
Ժողովրդական բժշկության մեջ սխտորը վաղուց հայտնի է իր բուժական և կանխարգելիչ նշանակությամբ:
Պատահական չէ, որ որոշ ազգեր այն համարում են սուրբ ուտելիք։ Միջին դարերում Գերմանիայում, Ռուսաստանում,...
31 / Մարտ / 2020
Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխային վիրահատել են. նրան տեղափոխել են Երևան
Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխան արդեն Երևանում է` Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել ԲԿ–ի մամուլի...
31 / Մարտ / 2020
Կորոնավիրուսի վերաբերյալ մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ. ԱՆ
ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, մարտի 30-ի տվյալները կհարպարակվեն ավելի ուշ :
30 / Մարտ / 2020
Ինքնամեկուսացման խորհուրդներ . Արցախի առողջապահության նախարարության տեսաուղեցույցը
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը տեսաուղեցույց է պատրաստել, որը վերնագրված է Ինքնամեկուսացման խորհուրդներ :
Նշվում է, որ տնային մեկուսացման պայմանները խախտողները կենթարկվեն...
30 / Մարտ / 2020
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թվի մասին ինֆորմացիան տեխնիկական խնդիրների պատճառով չի...
Առողջապահության նախարության ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
Հարգելի օգտատերեր, գործընկերներ, հայրենակիցներ, հայցում ենք Ձեր ներողամտությունը` տեխնիկական խնդիրների պատճառով...
30 / Մարտ / 2020
Անմիջապես հանեք ողջ հագուստը և լցրեք պարկի մեջ. Ինչ պետք է անել կորոնավիրուսից պաշտպանվելու համար
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ռիսկի խմբի անձանց հետ համակեցության կանոնները.
Տուն վերադառնալուց հետո աշխատեք ոչնչի ձեռք չտալ
Հանեք կոշիկները
Ախտահանեք ձեր տնային կենդանու թաթերը,...