Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Հոկտեմբեր / 2021 : 09-03

Հոկտեմբերի 26-ի աստղագուշակ

Խոյ

Ժամանակն է, որ չափավորություն դրսևորեք ֆինանսական հարցերում, ցանկություններում: Աշխատավայրում եղեք կազմակերպված, պլան ունեցեք ու հետևեք դրան:

Ցուլ

Շատերը կունենան ձեր օգնության ու խորհուրդների կարքը: Եղեք ձեր մտերիմների կողքին, ձեր պարքն է օգնել մերձավորին: Դա հոգեկան հանգստություն կբերի և ձեզ և դիմացինին:

Երկվորյակ

Վերակառուցում կամ շինարարություն սկսելու լավագույն ժամանակն է: Երկվորյակներին խորհուրդ է տրվում զբաղվել շինարարությամբ, տան համար նոր մի բան գնել, ձևափոխություններ, տեղափոխություններ կատարել: Ցանկալի է նաև տան համար ձեր իսկ ձեռքով մի բան պատրաստեք;

Խեցգետին

Հաշվի առնելով ձեր ֆիզիկական ու հոգևոր հնարավորությունները, սպասվում է բավական լարված օր: Սպասվում են տրամադրության վերելքներ և անկումներ, բայց պինդ եղեք:

Առյուծ

Օրը բարենպաստ է ֆինանսական դրությունը շտկելու և գործնական հաջողությունների հասնելու համար: Բայց զգույշ եղեք, հանգամանքները կարող են միանգամից շրջվել ձեր դեմ:

Կույս

Ձեր որոշ թուլությունները կծառայեն հենց ձեր շահերին: Կանաչ լույս կվառվի բոլոր այն գործերում, որը հոկտեմբերի 1-ին կձեռնարկեք:


Կշեռք

Բացառված չէ մի իրադարձություն տեղի ունենա, որը բոլորի ուշադրությունը կհրավիրի ձեզ վրա: Լավ հնարավորություններ կընձեռվեն ցանկացածը իրականացնելու համար, այնպես որ շանսը բաց մի թողեք:

Կարիճ

Սպասվում են նոր ծանոթություններ, որոնք փոփոխություններ կմտցնեն և անձնական, սիրային և գործնական կյանքում: Օգտակար գաղափարներ կծագեն, որոնց իրագործումը ժամանակի հարց է:

Աղեղնավոր

Աղեղնավորերը իրենց մեջ մեծ էներգիա կզգան, աշխատունակությունը կբարձրանա: Ամեն դեպքում լարված օր է սպասվում, որը կարող է անհաջող համարվել ու ոչ բարենպաստ ձեզ համար, եթե համբերատարություն չցուցաբերեք:

Այծեղջյուր

Ձեր կամքից անկախ, պայմանավորված ինչ-ինչ հանգամանքներով, կկատարվեն փոփոխություններ, որոնք դուք չէիք սպասում և պատրաստ չէիք: Չընկճվեք, դրանք կհանգեցնեն լավ հետևանքների:

Ջրհոս

Ջրհոսների թշնամիները կատիվանան: Նրանք կփորձեն ամեն կերպ խոչընդոտել ձեր գործունեությանը, այդ իսկ պատճառով միշտ ուշադիր և զգոն եղեք: Փորձեք այլոց հետ քիչ կիսվել ու պատմել ապագա ծրագրերի մասին:

Ձկներ

Ուշադրություն դարձրեք սննդակարգին: Էներգիայի ու ուժերի պակաս կզգաք, որը հնարավոր կլինի լրացնել ճիշտ սննդի միջոցով:
Դիտվել է 49734անգամ
Վերջին լուրեր