26 / Հոկտեմբեր / 2021 : 17-07
Գորիս-Կապան ճանապարհին մոտ քսան ադրբեջանցի կանգնեցրին մեքենաս, բացեցին դուռը, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ (տեսանյութ)
Tert.am-ը գրում է.
«Այսօր Գորիս֊Կապան միջպետական ճանապարհին մոտ քսան ադրբեջանցի կանգնեցրել են Գորիսի բնակիչ Արտյոմ Համբարձումյանի վարած Ֆորդ մակնիշի ավտոմեքենան,հարվածել մեքենային,հայհոյել։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արտյոմ Համբարձումյանը։
«Մոտ քսան ադրբեջանցի կանգնեցրել են մեքենաս, խփել են մեքենային,իրենց լեզվով են խոսել չեմ հասկացել,ռուսերեն երկու բառ են ասել, հայհոյել են ասում եմ` ինչո՞ւ եք հարցավում մեքենային,ծիծաղում է , ասում է` լավ եմ անում,իբր ուզում է ասի` ի՞նչ էիր սպասում» ,֊ ասաց Համբարձումյանը։
Ինչ վերաբերում է խաղաղապահներին,ապա Արտյոմ Համբարձումյանն ասաց, որ ռուսները մի հիսուն մետր ներքև են եղել. «Իրենց էլ ասացի` ախպերական,խնդրում եմ,իրենց դու չես ճանաչում,ասաց` կասեմ, մեր ԱԱԾ֊ին էլ եմ ասել,էդ հատվածում տեղակայված են»։
Հարցին, թե ինչպես է եղել, որ կարողացել է շարունակել ճանապարհը, Համբարձումյանն ասաց, որ իր մեքենային հետևից այլ մեքենաներ են եկել այդ ճանապարհահատվածով, ադրբեջանցին փակել է դուռը, մյուսներն էլ հետը հեռացել են մեքենայից։
«Բոլորը զինված են, այնտեղ չզինված մարդ չկա, ուղղակի մյուս մեքենաները մոտեցան, դռները փակեցին, հարվածեցին մեքենային ու գնացին։
Ես չեմ պատկերացրել,որ ինձ կկանգնեցնեն, վազելով եկել են մի տասը֊քսան հոգի,կամ պիտի վրաերթի ենթարկես, անցնես,որը չես կարող,կամ կանգնես։Բայց անգամ, եթե կանգնեցնեն ցրաերթի եմ ենթարկելու ու գնամ»։
Դիտվել է
97634անգամ
Դիտեք նաև
30 / Օգոստոս / 2021
Սյունիքի միջանցքի հիմնական նշանակությունը. քաղաքագետ
ԱՄՆ թուլացման ֆոնին Թուրքիան ձգտում է դառնալ նոր բազմաբևեռ աշխարհի գլխավոր խաղացողներից մեկն, իսկ հիմնական խաղը ընթանալու է Մեծ Միջին Ասիայում ու Մեծ Մերձավոր Արևելքում: Սա միաժաման և լիդերության...
22 / Մարտ / 2021
Ո՞վ ասաց, որ Սյունիքում ադրբեջանական ներկայիս տեղակայումներն իրենց պետական սահմանների վրա են․...
ՀՀ Սյունիքի մարզի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ ՀՀ քաղաքացիների ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով: Ֆեյսբուքյան իր էջում նշել է Մարդու...
23 / Մարտ / 2021
ՃՏՊ-ից՝ Ադրբեջանի բանտ (տեսանյութ)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆՀարգելի վարորդներ Սյունիքի մարզում Ադրբեջանին անցած տարածքներում ավտովթարի դեպքում ենթադրյալ հանցագործությունը կքննվի նաև Ադրբեջանում, բայց թե ո՞ր դեպքերում, չի հստակեցնում քննչական...
25 / Մարտ / 2021
Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde -ին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական...
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Monde թերթին՝ խոսելով Սյունիքում ադրբեջանական կողմից հնչող կրակոցների անթույլատրելիության մասին։ Պաշտպանը միջազգային...
26 / Մարտ / 2021
Խնձորեսկցիներն ասում են, որ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի քանի տասնյակ մետր առաջ են...
Խնձորեսկցիներն ասում են, որ ադրբեջանցիներն, իրենց GPS-ը գրկած, էլի մի քանի տասնյակ մետր առաջ են եկել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա...
29 / Մարտ / 2021
Երեկ գիշեր ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա․...
Երեկ գիշեր ադրբեջանցիները քարեր են նետել զոհված զինածայողների մարմինները տեղափոխող մեքենայի վրա, ջարդել ապակիները։ Վարորդը պատմում է, որ Ստեփանակերտից գիշերն է դուրս եկել, դեպի Գորիս ճանապարհվել,...
30 / Մարտ / 2021
Ադրբեջանցիները գողացել են շուռնուխցի Գավրուշի 13 մայր կովերն ու քշել դեպի Ադրբեջան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Բա Սյունիքում իմքայլական գելխեղդ չկա՞
Շուռնուխցի Գավրուշ Հակոբյանի անասնագոմը գտնվում է Շուռնուխից Կապան ճանապարհի 500 մետրի...
31 / Մարտ / 2021
Սյունիքի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե չեք լքում գյուղը, դրոն կուղարկենք գյուղը...
Սյունիքի մարզի Արավուս գյուղում ադրբեջանցիներն ասել էին՝ եթե մինչև այս ժամը չլքեք գյուղը, հենց հիմա դրոն ենք ուղարկում՝ գա, գյուղը ոչնչացնի։ Սա նշանակում է, որ, ի սկզբանե նրանց ներկայությունն...