27 / Հոկտեմբեր / 2021 : 17-49

Փելասարում դիրքային փոփոխություն չի եղել. Նիկոլ Փաշինյան

«Փելասարում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ-ում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը, անդրադառնալով «ՔՊ» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանի հարցին, ասաց, որ ԱԱԾ սահմանապահ ուժերի հրամանատարը երեկ ԱԺ-ում արդեն ասել է, որ դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։

«Ինչպես 2020-ի դեկտեմբերին, այնպես էլ հիմա մեր սահմանապահները ծառայություն են իրականացնում այն դիրքերում, որոնք եղել են նաև նախկինում»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութը՝ ստորև։

Դիտվել է 3044անգամ
Վերջին լուրեր