Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Հոկտեմբեր / 2021 : 11-38

Կորոնավիրուսով հիվանդ 122 հղի այս պահին հոսպիտալացված է. 53-ի մոտ առկա է թոքաբորբ

Կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ նշեց, որ այս պահին ՀՀ-ում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են կորոնավիրուսով հիվանդներին։

«Այս պահին 3050 մահճակալ զբաղված է։ Ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի ունենք, ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է 307 քաղաքացի, թոքային օդափոխության սարքերին միացված է 152 քաղաքացի»,-նշեց նախարարը՝ հավելելով՝ այս պահին ունեն 122 հղի, որոնք հոսպիտալացված են, նրանցից 53-ի մոտ առկա է թոքաբորբ։

Դիտվել է 11347անգամ
Վերջին լուրեր