Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
29 / Հոկտեմբեր / 2021 : 16-48

Հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա, փոքրիկներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է. Արմեն Մուրադյան

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, Առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում էի, զեկուցեմ բոլոր «մտահոգ մասնագետներին» թե ինչ է կատարվում մանկական Covid բաժանմունքում․

Եվ այսպես, այս պահի դրությամբ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է 17 կորոնավիրուսով հիվանդ երեխա։ Փոքրիկներից 2-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում են , 6 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են և 9 երեխա գտնվում է կայուն ծանր վիճակում։ Այս 17 երեխաներից 15-ի մայրերի մոտ ևս հաստատվել է Covid 19․․․»:
Նշենք, որ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիր: Այս մասին հայտնում են ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Առողջապահության նախարարը շրջայց է կատարել հիվանդանոցում, ծանոթացել կլինիկաների գործունեությանը, տեսակցել հոկտեմբերի 12-ին Covid-19-ի հետևանքով մահացած ծննդկանի նորածնին, հետաքրքրվել փոքրիկի առողջական վիճակով:

Այցի ընթացքում ուշադրության կենտրոնում էր երեխաների շրջանում կորոնավիրուսային հիվանդությամբ, ինչպես նաև սուր շնչառական վարակներով պայմանավորված հոսպիտալացումների աճը, պացիենտների բուժման ընթացքը:
Դիտվել է 51857անգամ
Վերջին լուրեր