Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
30 / Հոկտեմբեր / 2021 : 17-25

ԱՀԿ ղեկավարը զգուշացրել է նոր վտանգավոր վիրուսի հայտնվելու մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է միջազգային հանրությանը ապագայում նոր վտանգավոր վիրուսի հայտնվելու մասին և կոչ արել դասեր քաղել կորոնավիրուսային պանդեմիայից։ Այս մասին նա հայտարարել է Հռոմում՝ G20-ի առողջապահության և ֆինանսների նախարարների հանդիպմանը։

«Նույնիսկ եթե մենք վերջ դնենք այս պանդեմիային, մենք պետք է դասեր քաղենք և նախապատրաստվենք հաջորդին»,-ասել է նա։

ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ աշխարհում չկա հավասարություն պատվաստանյութերի հասանելիության հարցում։ Ներկայում լիարժեք պատվաստված է մոլորակի բնակչության միայն 36 տոկոսը, Աֆրիկայում այդ ցուցանիշն ընդամենը 6 տոկոս է։

Ապագայում սպառնալիքների դեմ համատեղ պայքարելու համար ԱՀԿ ղեկավարը կոչ է արել Մեծ քսանյակի երկրների առաջնորդներին աջակցել պանդեմիաներին նախապատրաստվելու և արձագանքելու՝ իրավաբանորեն պարտավորեցնող միջազգային համաձայնագրի կնքմանը։ Դրա վերաբերյալ որոշումը ծրագրվում է ընդունել նոյեմբերին կայանալիք Առողջապահության համաշխարհային վեհաժողովի հատուկ նիստում։
Դիտվել է 58293անգամ
Վերջին լուրեր