30 / Հոկտեմբեր / 2021 : 18-00

Հայտնաբերել են խախտում. 2 ուղևոր դիմակ չի կրել, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը շաբաթ օրը դիտարկել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը։ Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության հետ համատեղ դիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով ուղևորափոխադրողների աշխատանքը:

Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակի վերահսկման նպատակով մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց: ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները հայտնաբերել են 2 խախտում. 2 ուղևոր դիմակ չի կրել, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ:

Հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը առաջիկա օրերին ևս կշարունակվի:

Դիտվել է 15139անգամ
Վերջին լուրեր