29 / Ապրիլ / 2020 : 18-19

Ծեծկռտուք՝ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող «Ադեկվատ» կուսակցության ղեկավար Արթուր Դանիելյանի վրա։ 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ադեկվատ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Այլ պնդումների համաձայն, ինչպես, օրինակ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն է իր էջում գրել, Արթուր Դանիելյանն ինքն է հարձակվել Աժ փոխնախագահի վրա։ «Քիչ առաջ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Մեզ բոլորիս պետք է սթափվել, այսպես շարունակել չի կարելի։ Ալենի հետ հեռախոսազրույց եմ ունեցել։ Պատահարի մասին հայտնել եմ ոստիկանապետ Արման Սարգսյանին»,-գրել է Բաբաջանյանը։

 

Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա 

Դիտվել է 137732անգամ
Վերջին լուրեր