Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Նոյեմբեր / 2021 : 12-45

Իրինայի հայրը զոհվել էր Արցախյան առաջին պատերազմում, ՊԲ սպա ամուսինը՝ 1996 թվականին. սեպտեմեբրի 27-ից Իրինայի ճակատագիրն անհայտ է

«Մուսայելյան Իրինային նիկոլական լրատվականները չեն հերոսացնի, նրա մասին ռեպորտաժներ չեն պատրաստի, որովհետև Իրինայի կյանքն ու ճակատագիրը իրոք հերոսական էր, իսկ այսօր սրանց այդպիսի մարդիկ պետք չեն, նրանց ֆեյք հերոսներ են հարկավոր։
Իրինան Մարտակերտի շրջանի Խնկավան գյուղից էր։ Նրա հայրը զոհվել էր դեռևս Արցախյան առաջին պատերազմում։ Ամուսինը՝
Վաղինակ Մուսայելյանը, ԱՀ ՊԲ սպա էր։ 1996 թվականին հատուկ գործողություններից մեկի ժամանակ Վաղինակը զոհվում է։ Իրինան այդ ժամանակ հղի է լինում և լույս աշխարհ եկած որդուն կոչում է ամուսնու անունով։

Լուսանկարում՝ Իրինան ամուսնու՝ ԱՀ ՊԲ սպա Վաղինակ Մուսայելյանի հետ

2020-ին Իրինան 4 տարվա պայմանագրային զինծառայող էր Արցախի Դրմբոն գյուղում տեղակայված զորամասում: Սեպտեմբերի 27-ին զինակիցների հետ մեկնել են Թալիշ: Նույն օրը, ժամը 16:00-ից հետո, նրա հետ հեռախոսային կապն ընդհատվել է:

Վերջին անգամ, երբ խոսել է հարազատների հետ, ասել է, որ սա սովորական մարտական գործողություններ չեն և հորդորել է, որպեսզի երեխաներին տեղափոխեն անվտանգ տարածք։

Ըստ ականատեսների խոսքերի` նրանք երկար ժամանակ կռիվ են տվել թշնամու դեմ, նրանց հրամանատարը տանկ է խոցել, ինչից հետո էլ թշնամին իրենց ուղղությամբ սկսել է հարվածներ հասցնել։
Իրինայի անունը սկզբում ներառել են զոհվածների ցուցակում, սակայն աճյունն այդպես էլ չի գտնվել: Իրենց վաշտից 10 հոգի զոհվել են, իսկ 5-ը համարվում են անհետ կորած։ Հարազատների ջանքերով Իրինայի անունը հանվել է զոհերի ցուցակից և ավելացվել անհետ կորածների ցուցակում։

Առ այսօր Իրինայի ճակատագիրը մնում է անհայտ...

Իրենց մասին պատմեք ու գրեք, ոչ թե պահեստներում հարցազրույց տվող թուրքի «ահ ու սարսափների»։

Լուսանկարները և գրառումը Արամ Գևորգյանի էջից
Դիտվել է 99575անգամ
Վերջին լուրեր