02 / Նոյեմբեր / 2021 : 14-48

Հերթական ողբերգական դեպքը՝ քաղաքացին ընկել է Գյումրի-Երևան բեռնատար գնացքի տակ և տեղում մահացել

Երեկ՝ նոյեմբերի 1-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել գնացքի մասնակցությամբ։ Ժամը 11։25-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնի երկաթգծի կայարանից ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արմավիրի երկաթգծի կայարան, որտեղ գնացքի տակ մարդ է ընկել, ով տեղում մահացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 58-ամյա Համբարձում Խ-ն, վարելով Գյումրի-Երևան թիվ 3401 բեռնատար Վլիո գնացքը, Արմավիր երկաթգծի կայարանում վրաերթի է ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ՝ 51-ամյա Կամո Մ-ին, ով տեղում մահացել է։

Փաստի առթիվ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի որոշմամբ նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Համբարձում Խ-ն աշխատում է «Հարավ Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրի լոկոմոտիվային դեպոյի գնացքի մեքենավար։


Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Դիտվել է 9931անգամ
Վերջին լուրեր