30 / Հոկտեմբեր / 2021 : 13-44

Դժբախտ պատահար․ Գյումրի-Երևան էլեկտրագնացքի տակ կին է ընկել․ նա տեղում մահացել է

«Այսօր առավոտյան դժբախտ պատահար է տեղի ունեցել Գյումրիում: Գյումրի-Երևան էլեկտրագնացքի տակ է ընկել մի կին, որը տեղում մահացել է: Էլեկտրագնացքը արդեն մոտք էր գործել Գյումրի՝ Երևանյան խճուղու տարածք, երբ դեպքը գրանցվել է:

Ականատեսների խոսքերով՝ ուղևորներն ստիպված են եղել իջնել գնացքից եւ մոտ 4-5 կմ ոտքով կամ տրանսպորտով քաղաք հասնել: Դեպքի մասին Գյումրիի շտապ բուժօգնության կայան կանչ գրանցվել է ժ.11:54-ին:

Կնոջ ինքնությունը պարզվում է»,- այս մասին գրոիմ է Հրապարակը:

Դիտվել է 30045անգամ
Վերջին լուրեր