Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Նոյեմբեր / 2021 : 15-43

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն

Այսօր ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն: Yelaket.am-ը այս մասին տեղեկացավ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։

2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են։
Դիտվել է 86730անգամ
Վերջին լուրեր