02 / Նոյեմբեր / 2021 : 18-49

Ադրբեջանական կողմն այսօր կրակել է Արցախի Սարգսաշեն համայնքի ուղղությամբ

Ադրբեջանական կողմն այսօր կրակել է Արցախի Սարգսաշեն համայնքի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը նշեց` կրակոցները տների ուղղությամբ չեն եղել։ «Երկու կրակոց է եղել, այն էլ՝ հեռու։ Նպատակային կրակոց չի եղել»,–ասաց Ավանեսյանը։Նրա խոսքով` կրակոցների հետևանքով համայնքին որևէ վնաս չի պատճառվել։

Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14-ին հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կար 6 վիրավոր։ Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։
Դիտվել է 51900անգամ
Վերջին լուրեր