Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Նոյեմբեր / 2021 : 10-56

Մահացել է «Բրիգադա» սերիալի դերասանը (լուսանկար)

Քացկեղի հետևանքով մահացել է դերասան Դմիտրի Գումենեցկին, ով հայտնի է «Բրիգադա» հեռուստասերիալում Սաշա Բելիի անվտանգության պետ Շմիդտի դերով։ Դերասանը 49 տարեկան էր։ Այս մասին հայտնում է 5TV.ru-ն։

Ըստ պարբերականի՝ Գումենեցկու մահից կարճ ժամանակ առաջ, առողջական պատճառներով, նա պայմանական վաղաժամկետ ազատվել է Ռյազանի շրջանի խիստ ռեժիմի գաղութից, որտեղ նա պատիժ էր կրում 2015 թվականի սեպտեմբերից՝ թմրամիջոցների մեծ խմբաքանակ պահելու համար։

Արտիստը հասցրել է նկարահանվել նաև «Քնքուշ տարիք», «Բումեր» և «Կյանքի գինը» ֆիլմերում։ Մինչ «Բրիգադ» հեռուստասերիալի նկարահանումները Գումենեցկին հատուկ նշանակության ջոկատի մայոր էր, ինչպես նաև պրոֆեսիոնալ զինվորական՝ ռազմական գործողությունների փորձով։

Դիտվել է 42800անգամ
Վերջին լուրեր