03 / Նոյեմբեր / 2021 : 13-40

COVID-19 դրական ախտորոշումով 248 երեխա է բուժում ստացել «Մուրացան»-ում. Շուշան Դանիելյան

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը․

««Մուրացան» համալսարանական հիվանդանոցի դիմելիությունը 2020 և 2021 թվականների համեմատականով։ Եվ այսպես,
2020 թվականին հիվանդանոց է դիմել 36143 երեխա, որից 12055-ը բուժօգնություն է ստացել ստացիոնար պայմաններում, իսկ 24088-ը՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում:

2021թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ դիմել է 45166 երեխա, որից 13362-ին բուժօգնություն է տրամադրվել ստացիոնար բաժանմունքում, իսկ 31804-ին՝ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում:

2021 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ COVID-19 դրական ախտորոշումով 248 երեխա է բուժում ստացել «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում»։
Դիտվել է 5598անգամ
Վերջին լուրեր