29 / Ապրիլ / 2020 : 18-59

Արթուր Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել. Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ)

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» պատմել է, որ Արթուր Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել:

«Արթուր Դանիելյանն էր` երկու, ամենայն հավանականությամբ, «Ադեկվադների» հետ, մեկին դեմքով ճանաչում եմ, զբոսնելիս սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, որին ի պատասխան՝ ծեծկռտուք սկսվեց, ինչից իր քիթն է վնասվել, ամենայն հավանականությամբ, իմն էլ մի քիչ՝ քիմքիս մասը, բայց ես նորմալ եմ»,- մանրամասնեց նա` հավելելով, որ Արթուր Դանիելյանի հետ եղած 2 անձինք փորձել են կանգնեցնել ծեծկռտուքը:

Հարցին`Ոստիկանություն դիմե՞լ եք, Ալեն Սիմոնյանն ասաց`հիմա ոստիկանների հետ եմ:

Մանրամասները՝ տեսանյութումջ

Դիտվել է 39823անգամ
Վերջին լուրեր