04 / Նոյեմբեր / 2021 : 12-52

Դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ թեստերի համար 14-օրյա ժամկետը կարող է փոխվել 7-օրյայի. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարարությունը առաջարկելու է, որ դեկտեմբերի 1-ից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Մեր կողմից արդեն իսկ հրամանի փոփոխության նախագիծը շրջանառվելու է այսօր: Մենք առաջարկելու ենք, որ դեկտեմբերի մեկից աշխատատեղերում ներկայացվող ՊՇՌ բացասական թեստերի պատասխանի համար 14-օրյա ժամկետը փոփոխվի 7-օրյայի», - ասաց նա:

Նրա խոսքով, կան նաեւ այլ առաջարկներ, որոնք պիտի քննարկվեն միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Դիտվել է 30391անգամ
Վերջին լուրեր